Սիրիայի բանակը կասեցրել է «Ջեբհաթ ան Նուսրայի» տանկային գրոհը Համայի ուղղությամբ

Սիրիայի բանակը կասեցրել է «Ջեբհաթ ան Նուսրայի» տանկային գրոհը Համայի ուղղությամբ

PanARMENIAN.Net - «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները տանկային գրոհ են ձեռնարկել սիրիական Համա գավառում, սակայն գրոհը կասեցվել է սիրիական կառավարական ուժերի կողմից: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ գրոհայինների առաջխաղացումը կասեցվել է Սիրիայի բանակի ուղղությամբ:

«Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները նաև գնդակոծել են սիրիական բանակի դիրքերը Մարջ Սուլթան բնակավայրի մոտ ականանետերից ու ռեակտիվ համազարկային համակարգերից: Ականակոծման է ենթարկվել նաև Նուլա բնակավայրը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերը կասեցրել են «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինների հարձակումը Հադադա բնակավայրի մոտ:

«Ջեբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---