Ադրբեջանից ոչ նավթային արտահանումը նվազել է` զիջելով է ՀՀ-ից արտահանման ծավալին![]() 19 մայիսի 2016 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ոչ նավթային արտահանման ծավալը 2016-ի 1-ին եռամսյակում կրճատվել է 44.5%-ով նախորդ տարվա նմանատիպ ցուցանիշի համեմատ` կազմելով $244.8 մլն, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը: 2016-ի հունվար-մարտին Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է մոտ $3.6 մլրդ, մինչդեռ ՀՀ-ում արտաքին առևտրի շրջանառությունը մոտ $997.1 մլն է` 2016-ի հունվար-մարտին: Արտահանումն Ադրբեջանից $1.78 մլրդ է, որից ոչ նավթային արտահանումը կազմել է ընդամենը $244.8 մլն: Արտահանման ծավալը նավթ չունեցող Հայաստանից 2016-ի առաջին եռամսյակում կազմել է $375.9 մլն` ավելանալով 26.3%-ով 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Ցուցանիշը գերազանցում է Ադրբեջանից ոչ նավթային արտահանման ծավալը $131 միլիոնով կամ 53%-ով: ՀՀ բնակչությունը 3 մլն է: Ադրբեջանի պաշտոնական բնակչությունը 9,730 մլն է, որոշ փորձագետներ գտնում են, որ մի քանի միլիոնի հավելագրում կա: ՀՀ բնակչության մեկ շնչի հաշվարկով արտահանման ծավալը կազմել է մոտ $125, Ադրբեջանի ոչ նավթային հատվածինը` $25: ՀՀ տարածքը մոտ 29.7 հազար քկմ է, Ադրբեջանի տարածքը` մոտ 75 հազար քկմ: Հայաստանը շրջափակված է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, չունի ելք դեպի ծով և երկաթուղային հաղորդակցություն իր հիմնական սպառման շուկաներից մեկի` Ռուսաստանի հետ: Ընթերցեք նաև. ՀՀ տնտեսական աճը 2015-ին՝ 3% Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |