Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավարը կանչվել է ԱԳՆ. Պատճառը «վիրավորական ասացվածք»-ն է

Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավարը կանչվել է ԱԳՆ.  Պատճառը «վիրավորական ասացվածք»-ն է

PanARMENIAN.Net - Թուրքիայում Եվրամիության պատվիրակության ղեկավար, գերմանացի դիվանագետ Հանսյորգ Հաբերը կանչվել է երկրի ԱԳՆ:

Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ թուրքական ԶԼՄ-ներում հայտնվել են հաղորդագրություններ այն մասին, որ Հաբերը քննադատել է փախստականների վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններում Անկարայի պահվածքը, հայտնում է AFP գործակալությունը՝ դիվանագիտական շրջանակներին հղումով:

Դիվանագետը, պատասխանելով հարցին` ինչպես է ընթանում Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի հարցի լուծումը, հայտարարել է. «Մենք ունենք ասացվածք` սկսել ինչպես թուրք, ավարտել ինչպես գերմանացի: Այստեղ ամեն ինչ ճիշտ հակառակն է»։

Դիվանագիտական աղբյուրի տվյալների համաձայն` Թուրքիայի ԱԳՆ-ում Հաբերին հայտարարվել է, որ նրա մեկնաբանությունը «վրդովեցրել» է և միանշանակ քննադատվում է թուրքական կառավարության կողմից, Deutsche Welle-ին հղումով գրում է Tert.am-ը:

Մայիսին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան չի պահպանի փախստականների մասին ԵՄ հետ պայմանավորվածությունները, եթե Եվրամիությունը չկատարի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ խոստումը: «ԵՄ-ն նահանջելու հնարավորություն չունի այն բանից հետո, երբ մենք այսքան հեռուն ենք գնացել»,-հայտարարել է Դավութօղլուն:

Ըստ Թուրքիայի և ԵՄ միջև գործարքի պայմանների, Անկարան ընդունելու է փախստականներին, որոնք ապօրինաբար են հասնում Հունաստանի ափերին: Փոխարենը Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվի մուտքի արտոնագրերի ռեժիմը ԵՄ երկրների հետ, կարագացվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, և ևս 3 մլրդ եվրո կհատկացվի արդեն խոստացված 3 մլրդ եվրոյից բացի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---