Օրգանական արտադրանքի անվճար սերտիֆիկացման մրցույթի հաղթողները հայտնի են

Օրգանական արտադրանքի անվճար սերտիֆիկացման մրցույթի հաղթողները հայտնի են

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությամբ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի» անվճար սերտիֆիկացման առաջին ծրագիրը հասել է վերջնական փուլին:

Ծրագրին դիմած տասնյակ տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին չորսը՝

- Մեղր արտադրող «Մեր սարեր հոլդինգ» ՍՊԸ-ն,

- «Մեգա Արարատ» լեռնային հատապտուղների, խոտաբույսերի հավաքմամբ և թեյի պատրաստմամբ զբաղվող ընկերությունը,

- «Արմբերրի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ազնվամորու աճեցմամբ,

- Վահագն Հակոբյան անհատ ձեռներեցը, ով զբաղվում է մոշի աճեցմամբ:

«Մրցույթում հաղթող ճանաչված բոլոր տնտեսությունները գտնվում են հավաստագրման գործընթացում: Մոտ ժամանակներս դրանցից առաջինը կհավաստագրվի, որից հետո եվրոպական շուկա պատրաստի արտադրանքի արտահանման բավականին լայն հնարավորություններ կստեղծվեն, իսկ մինչև տարվա վերջ կավարտվի մյուս տնտեսությունների հավաստագրումը», - ասել է ՆԱԲՈՒ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Նարեկ Գրիգորյանը:

«Գյուղական համայնքներում փոքր և միջին տնտեսությունների զարգացումը առանցքային տեղ է զբաղեցնում

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ:

Ծրագրով ամբողջական արտադրական ցիկլ է փակվում՝ ընդհուպ մինչև աջակցություն արտահանմանը, ստեղծվում են նոր աշխատեղեր և ներգրավված ձեռնարկությունների զարգացման շոշափելի հեռանկարներ են բացվում:

Այսպիսով, մենք Հայաստանում յուրատեսակ շարժում ենք ստեղծում՝ նպաստելով գյուղական համայնքներում օրգականական սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ՓՄՁ-ների զարգացմանը: Այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, որի մասին մենք լրացուցիչ կհայտնենք», - ասել է ԱԿԲԱ-Կրեդիտ ԱգրիկոլԲանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:

Բանկը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ 2015-ին սկսել են «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը: Ծրագրի մեկնարկն ազդարարվեց մայիսի 22-ին կայացած համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին օրգանիկ գյուղատնտեսական արտադրանք թողարկող տնտեսվարողներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք:

Ծրագրին մասնակցում էին մոտ 150 տնտեսվարող Հայաստանի բոլոր շրջաններից, ովքեր զբաղվում են օրգանական սննդի արտադրմամբ: Մասնակիցները մեծամասամբ Բանկի հաճախորդներն են:

Ծրագրիրն ուղղված է օրգանական արտադրանքի շուկայի ներկա իրավիճակի վերլուծությանը և բոլոր այն կազմակերպությունների և այն անհատների համար է, ովքեր հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---