Ադրբեջանը բանակցում է թուրքմենական գազը «Հարավային գազային միջանցքով» փոխադրելու շուրջ

Ադրբեջանը բանակցում է թուրքմենական գազը «Հարավային գազային միջանցքով»  փոխադրելու շուրջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքմենստանը բանակցում են Կասպից ծովի թուրքմենական հատվածից «Հարավային գազային միջանցքով» բնական գազի փոխադրման շուրջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը ադրբեջանական ANS հեռուստաալիքին:

«Այժմ նավթի ու գազի այդ հանքավայրերից կարելի է արդյունահանել 5 մլրդ խմ գազ տարեկան, որոնք կարելի է առաքել «Հարավային գազային միջանցքով»: Հետագայում այդ թիվը կարող է հասնել 10 մլրդ խմ գազի, ինչը հեռանկարային է տրանսպորտային այդ միջանցքի համար: Մենք բանակցում ենք թուրքմենական կողմի հետ, տեսնենք ինչպիսին կլինեն արդյունքները»,-ասել է Ալիևը, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Նախարարն ասել է, որ միևնույն ժամանակ չլուծված շատ հարցեր կան, որոնք կախված չեն Ադրբեջանից: «Ես իրական եմ համարում թուրքմենական գազի արտահանումն Արևմուտք, Թուրքմենստանը չի առարկում, սակայն պայման է դնում, որ գազն իրացվի Թուրքմենստանի սահմանին: Դա բազում հարցեր է առաջացնում»,-ասել է նա:

«Հարավային գազային միջանցքի» նախագիծը նախատեսում է խողովակաշարի ստեղծում ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա արտահանելու համար: Խոսքը «Շախ Դենիզ» հանքավայրի պաշարների մասին է: Նախագծի արժեքն է $45 մլրդ:

«Շախ Դենիզի» շահագործման նախագիծը ստորագրվել է Բաքվում 1996-ի հունիսի 4-ին և վավերացվել միլի մեջլիսի կողմից նույն թվականի հոկտեմբերի 17-ին:

Նախագծի մասնակիցներն են նաև BP-ն (օպերատոր, 28,8%), Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (16,7%), Petronas-ը (15,5%), «Լուքօյլը» (10%), NICO-ն (10%) и TPAO-ն (19%):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---