Ահաբեկչությունների շարք Սիրիայում. Ավելի քան 100 մարդ է զոհվել

Ահաբեկչությունների շարք Սիրիայում. Ավելի քան 100 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիական Ջաբլե և Տարտուս քաղաքներում պայթյունների շարք է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։

Լաթաքիա նահանգի Ջաբլե քաղաքում գրանցված երեք պայթյունից մեկը տեղի է ունեցել ավտոկայանի ու պետական էնեգետիկ ընկերության շենքի միջև, ևս մեկը՝ քաղաքի մուտքի մոտ։ Ավելի ուշ մահապարտն ինքն իրեն պայթեցրել էր տեղի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի մոտ, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը։

Դրանից հետո հայտնի է դարձել, որ զինյալները հարձակում են իրականացրել նաև երկրի՝ մեծությամբ երկրորդ նավահանգստային քաղաք Տարտուսում։ Այստեղ ահաբեկչությունները ևս տեղի են ունեցել ավտոկայանի մոտ, դրանցից մեկը՝ վառելիքի լիցքավորման կետի մոտ։

«Մեր տեղեկություններով՝ 7 պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ Շատ ծանր վիրավորներ այժմ գտնվում են Ջաբլեի ու Տարտուսի հիվանդանոցներում»,- հայտնել են ոստիկանությունից։

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ավելի ուշ սիրիական հատուկ ծառայությունները Ջաբլեում ձերբակալել են մի մահապարտի, որն «Ախրար աշ-Շամ» խմբավորման անդամ է։ Նախնական տեղեկություններով՝ նա մտադիր է եղել պայթյուն իրականացնել տեղի հիվանդանոցի մոտ։

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---