Հայ փորձագետ. Այսպես թե այնպես ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա

PanARMENIAN.Net - «Այսպես թե այնպես ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա, հարցն այն է, թե ինչ ճանապարհով դա կարվի»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ում մշակված է գործողությունների երեք ուղղություն: «Առաջինը` «ճշգրիտ ռմբակոծություններն են, ինչպես Բելգրադում, երբ շարքից հանվում են արդյունաբերական օբյեկտները եւ փլուզվում է երկրի ենթակառուցվածքը: Երկրորդը` ցամաքային ներխուժումն է իրաքյան սցենարով, եւ վերջապես, երրորդ ուղին «ավանդականն է»` ապակայունացնել երկիրը ներսից, առճակատման բերել թրքալեզու եւ պարսկախոս պարսիկներին եւ ամերիկամետ ռեժիմ հաստատել»,-նշել է նա: Այս կապակցությամբ հայ փորձագետը նշել է, որ վերջին դեպքում կտրուկ աճում է Ադրբեջանի դերը, որին սահմանակից Իրանի շրջաններում բնակվում է 12-16 միլիոնանոց թրքալեզու բնակչություն: «Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առաջիկա այցը ԱՄՆ կապված է հենց Իրանի հարցի լուծմանն Ադրբեջանի մասնակցության հետ»,-ընդգծել է Մելիք-Շահնազարյանը:



Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ քաղաքագետի, ինչպես էլ զարգանա իրավիճակը, մենք չենք շահի: «Ինչ էլ ԱՄՆ-ն որոշի ձեռնարկել Իրանի դեմ, Հայաստանի մեկուսացումը լիակատար կդառնա, եւ, ցավոք, Հայաստանը այստեղ ոչինչ չի կարող փոխել: Սակայն մենք շատ ազդեցիկ սփյուռք ունենք, որը պետք է քայլեր ձեռնարկի թույլ չտալու համար երկրի մեկուսացումը»,-ասել է նա, հավելելով, որ ԱՄՆ չեզոք վերաբերմունք ունի Հայաստանի համդեպ: «Չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ Հայաստանին թույլատրված է առեւտուր անել Իրանի հետ»,-ասել է Լ. Մելիք-Շահնազարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---