Վրացական զորամիավորումը ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերում է ներառվել

Վրացական զորամիավորումը ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերում է ներառվել

PanARMENIAN.Net - Վրաստանի Չորրորդ մեխանիզացված բրիգադի 12-րդ թեթև հետևակային բատալիոնի «Ալֆա» վաշտը ներառվել է ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերի (NRF) կազմում՝ պատրաստության երկրորդ աստիճան ստանալուց հետո:

Ինչպես հայտնում է Սպուտնիկ-Գրուզիա ռադիոկայանը, 3 տարվա ընթացքում դաշինքը կարող է օգտագործել զորամիավորումն անհապաղ ներգրավվածություն պահանջող գործողություններում:

Զորամիավորման՝ NRF-ին միացումը հետևել է Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ Noble Partner-2016 զորավարժություններին:

Զորավարժությանը մասնակցել է 1300 զինծառայող, այդ թվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության 650 զինծառայող, 500 վրացի և 150 բրիտանացի զինծառայող: Առաջին անգամ Վրաստանում զորավարժությանը կմասնակցեն «Աբրամ» տանկերը: Զորավարժությանը ներգրավվել են նաև ամերիկյան մարտական C-300 ինքնաթիռներն ու այլ տեխնիկա:

Երևանը հայտարարել է, որ հարգում է ՆԱՏՕ-ի՝ եվրաատլանտյան դաշինքին անդամագրվելու ցանկությունը: Մոսկվան Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունները որակել է որպես սադրանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---