Կրճատումներ՝ նաև կրթության ոլորտում. Ուսուցիչներին հերթը չի հասնի

Կրճատումներ՝ նաև կրթության ոլորտում. Ուսուցիչներին հերթը չի հասնի

PanARMENIAN.Net - Կրթության ոլորտում՝ կառավարության հայտարարված խնայողության ռեժիմի շրջանակներում, կրճատումներ են լինելու: Այդ մասին է հայտարարել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա նշել է, որ համակարգն այս պահին ուռճացված է, կրճատման հնարավորություն կա: «Ես ինքս գտնում եմ, որ կարելի է շատ ավելի մոբիլ, փոքր միջոցներով ու հնարավորություններով կատարել լուրջ խնդիրներ», - ասել է նախարարը, հայտնում է «Ազատությունը»:

Մկրտչյանը նշել է նաև խնդրի սոցիալական կողմը: «Չի գնա կրճատումներն իհարկե դեպի ուսուցչություն... մենք խնդիր ունենք, որ հատկապես գյուղական շրջաններում, երբ մեկին աշխատանքից ազատում ես, իհարկե, ինքը բերում է սոցիալական լարվածություն: Պետք է նաև մարդուն կարողանաս ապահովել մեկ այլ աշխատանքով՝ եթե պիտի կրճատում կատարես», - ասել է նախարարը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կրճատումներ են լինելու նաև ոստիկանությունում: Դրանք սկսվելու են հենց ոստիկանապետի աշխատակազմից ու կսկսվեն արդեն հունիսի 1-ին:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Դրանք են կոռուպցիայի դեմ պայքարն, ավելորդ ծախսերի ու ուռճացված պետական ապարատի կրճատումը:

Կարդացեք նաև. Գործադիրը կկրճատի աշխատակազմը, գործուղումների և մեքենաների ծախսերը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---