Հունիսի 1-ից ոստիկանական համակարգում կրճատումներ են սկսվում

Հունիսի 1-ից ոստիկանական համակարգում կրճատումներ են սկսվում

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից ոստիկանության համակարգում կրճատումների նոր փուլ է սկսվելու: Այդ մասին է հայտարարել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ:

«Նոր կրճատումներն սկսվելու են հենց ոստիկանապետի աշխատակազմից: Կենտրոնական ապարատը, այնուամենայնիվ, ուռճացված է, ինչքան էլ փորձեցինք կրճատել, բայց չստացվեց», - ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Դրանք են կոռուպցիայի դեմ պայքարն, ավելորդ ծախսերի ու ուռճացված պետական ապարատի կրճատումը:

Կարդացեք նաև. Կառավարությունը մոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---