Մխիթարյանը «Բորուսիայում» իր ապագան գլխավոր մարզչի ճակատագրի հետ է ուզում կապել

Մխիթարյանը «Բորուսիայում» իր ապագան գլխավոր մարզչի ճակատագրի հետ է ուզում կապել

PanARMENIAN.Net - Չնայած եվրոպական գրանդերի՝ Հենրիխ Մխիթարյանի հանդեպ հետաքրքրությանը, Դորթմունդի «Բորուսիան» չի պատրաստվում հրաժարվել ֆուտբոլիստից:

Ինքը Մխիթարյանը, սակայն, պնդում է, որ պայմանագրում ավելացվի կետ, որը կկապի ակումբում իր ապագան գլխավոր մարզիչ Թոմաս Թուխելի ապագայի հետ: Նա առաջարկում է ավելացնել պայմանագրում կետ, որը թույլ կտա նրան անհապաղ հեռանալ ակումբից՝ Թուխելի հեռանալու դեպքում:

Մխիթարյանի պայմանագիրը գործում է մինչև 2017 թվականը, Թուխելի պայմանագիրը՝ մինչև 2018 թվականը:

Մխիթարյանի համար պայքարում են մի քանի խոշոր ակումբեր, որոնցից առավել հաճախ հիշատակվում են «Յուվենտուսի», «Չելսիի» ու «Արսենալի» անունները: Թուրինյան ակումն առաջարկում էր հայ ֆուտվոլիստի համար մոտ $35 մլն, «Չելսին»՝ մոտ ավելի քան €60 մլն, «Արսենալը՝» - մոտ $35 մլն ու տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ:

Կարդացեք նաև. «Բորուսիան» մտադիր է պահել Մխիթարյանին մինչև 2017 թվականը. Արդեն 2 կարևոր խաղացող է վաճառել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---