Սիրիական զորքերը մի քանի բարձունք են ազատագրել ԻՊ ահաբեկիչներից Պալմիրայի շրջանում

Սիրիական զորքերը մի քանի բարձունք են ազատագրել ԻՊ ահաբեկիչներից Պալմիրայի շրջանում

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից Պալմիրայի հարևանությամբ գտնվող բարձունքները` Ջեբել էլ Մազարի և Ջեբել Քալաթ էլ Հիրի լեռներում: Պալմիրայի շրջանում կառավարական զորքերը թույլ չեն տվել գրավել ահաբեկիչներին էլեկտրակայանը Համա քաղաքում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Բացի այդ, Սիրիայի կառավարական ուժերի ստորաբաժանումները հետ են մղել «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններին Ակչ Բաեր բնակավայրի մոտից: Համա գավառում կառավարական զորքերը կասեցրել են «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչների գրոհը, որոնք թիրախավորել էին Էլ Մահռուք լեռան վրա գտնվող էլեկտրակայանը: Այդ օբյեկտի կորուստը, որը էլեկտրականություն է մատակարարում գավառի զգալի մասին, հումանիտար աղետի պատճառ կդառնար շրջանի բնակչության համար:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

«Ջեբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---