ՀՀ մշտական բնակչությունը 3 ամսում կրճատվել է մոտ 4000-ով

ՀՀ մշտական բնակչությունը 3 ամսում  կրճատվել է մոտ 4000-ով

PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.994.400 մարդ, որից 1.904.700-ը քաղաքային բնակչությունն է, իսկ 1.089.700-ը՝ գյուղական:

2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.998.600 մարդ: Այսպիսով, 3 ամսում մշտական բնակչությունը կրճատվել է 4200 մարդով:

Մասնավորապես, Երևանի բնակչությունը նվազել է 300 հոգով՝ դառնալով 1.073.400 մարդ:

2016-ի հունվարի 1 դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.998.600 մարդ, 2015-ի համեմատ նվազելով 12.000-ով կամ 0.4%-ով:

2015-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է 5 մլն 462.000 սահմանային գրանցում՝ մուտքերի և ելքերի, որոնց հաշվեկշիռը բացասական է՝ 43.438 մարդ, ինչը 1.766-ով ավելի է 2014-ի համեմատ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---