Լավրով. Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ի ներուժի հզորացում իր սահմանների մոտ

Լավրով. Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ի ներուժի հզորացում իր սահմանների մոտ

PanARMENIAN.Net - Ռուսաստանն անթույլատրելի է համարում ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի հզորացումը ՌԴ սահմանների մոտ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունգարական «Մադյար նեմզեթ» թերթին տված հարցազրույցում:

«Մենք հակված չենք ավելորդ դրամատիզմ հաղորդելու իրադարձություններին, սակայն չենք կարող անտեսել աճող բացասական միտումները, որոնք ի հայտ են գալիս Եվրոպայում ուժերի բալանսի խախտմանն ուղղված ՆԱՏՕ-ի քաղաքականության հետևանքով: ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի հզորացումը ՌԴ սահմանների մոտ, ԱՄՆ ՀՀՊ եվրոպական հատվածի ստեղծումը այլ կերպ քան ապակայունացնող և անհեռատես չես անվանի, ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ ռուսական կողմը բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի հակադարձելու համար ռիսկերին ու սպառնալիքներին:

ՌԴ ԱԳՆ-ն հավելել է նաև, որ Ռուսաստանը հուսով է, որ ՆԱՏՕ-ում ի վերջո կհաղթանակի սթափ դատողությունը և արևմտյան գործընկերներն իրենց մեջ ուժ կգտնեն հրաժարվելու համար առճակատման սխեմաներից:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքը նպատակ չունի նոր «սառը պատերազմ» սկսել Ռուսաստանի հետ: Ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ն ՌԴ գործողություններին ի պատասխան ամրապնդում է պաշտպանությունը, ինչպես նաև «խուսափում է սրացումից» և կողմ է բաց երկխոսության: «Սա ռազմավարական գործընկերություն չէ, որը մենք ձգտում էինք ձևավորել «սառը պատերազմից» հետո: Միևնույն ժամանակ, սա առճակատում չէ, մենք նոր «սառը պատերազմ» չենք ուզում»,-պարզաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ընթերցեք նաև. Վրացական զորամիավորումը ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերում է ներառվել

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---