Երևանը դիմել է Լեհաստանի դատախազությանը՝ երկրում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի առնչությամբ

Երևանը դիմել է Լեհաստանի դատախազությանը՝ երկրում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի առնչությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ զինված ուժերին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ զինդատախազության, Պաշտպանության նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ քննարկման արդյունքում Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու, նման ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան իրավական գործընթաց իրականացնելու խնդրանքով:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էին Լեհաստանում վաճառվող հայկական բանակի համազգեստի ու չոր օրապահիկի վաճառքի մասին տեղեկություններ՝ լուսանկարներով: Իրավաբան Գարիկ Գալիկյանը հայտնել էր, որ համազգեստն ու օրապահիկը վաճառվում են մոտ $160-ով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---