Վերջին զանգը լռության րոպեով կսկսվի

Վերջին զանգը լռության րոպեով կսկսվի

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Հայաստանի դպրոցներում նշվող Վերջին զանգը կսկսվի լռության րոպեով՝ ի պատիվ ու հիշատակ զոհված զինծառայողների:

Այդ մասին է հայտարարել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, գրում է Yerkir.am-ը

«Ուղիղ 50 օր առաջ վտանգված էր Վերջին զանգը նշելու հնարավորությունը, բայց մեր հերոս զինվորների կյանքի գնով վաղը կայանալու է այն»,- ասել է նա:

Հովհաննիսյանի խոսքերով, 2016-ին դպրոցը կավարտի շուրջ 25 հազար աշակերտ:

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---