ՄԱԿ-ը հրապարակել է Ա-320 հայկական ինքնաթիռի վթարի հետաքննության արդյունքները

PanARMENIAN.Net - Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հրապարակել է «Արմավիա» ընկերությանը պատկանող աերոբուսի` 2006 թվականի մայիսի 3-ին Սոչի մերձակայքում տեղի ունեցած վթարի հետաքննության արդյունքները: Հիշեցնենք, որ ցածր ամպամածության պատճառով դիսպետչերը հրամայել էր օդաչուին վայրէջքն իրականացնել երկրորդ շրջան կատարելուց հետո, ինչի արդյունքում ինքնաթիռը եւ ընկել էր ծովը` ափից ոչ հեռու: Վթարի արդյունքում մահացել է 113 մարդ: Ըստ Վթարի պատռճառները հետաքննող գլխավոր տեխնիկական հանձնաժողովի եզրակացության, երկրորդ շրջանին անցնելիս Ա-320-ի օդաչուն կորցրել է կողմնորոշումը, ինչի պատճառով ինքնաթիռը բարձրություն հավաքելու փոխարեն անկում է ապրել, ինչը եւ հանգեցրել է միջադեպին: Երբ անձնակազմը հասկացել է, որ իրավիճակը վթարային է, ինչ-որ բան անել արդեն հնարավոր չէր,- ասում են ՄԱԿ-ի փորձագետները:



Հետաքննության արդյունքների համաձայն, «ինքնթիռը, դրա համակարգերը եւ շարժիչները աշխատունակ էին Երեւանից թռիչքն իրականացնելու ժամանակ: Ինքնաթիռը օդում չի վնասվել: Բոլոր վնասվածները տեղի են ունեցել ջրի հետ բախման արդյունքում: Թռիչքի օդերեւութաբանական եւ աէրոնավիգացիոն ապահովումը համապատասխանում էր գործող նորմատիվ փաստաթղթերին: Օդերեւութաբանական պայմանները վթարի ժամանակ բարդ են եղել եւ չեն համապատասխանել Սոչիի օդանավակայանի չափանիշներին: Դիսպետչերի սխալները եղանակի փոխանցման հարցում ուղղակի կապի մեջ չեն գտնվում վթարի իրական պատճառների հետ», հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---