Ադրբեջանի ԱԳ նախարարը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մայիսի 31-ին

Ադրբեջանի ԱԳ նախարարը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մայիսի 31-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 31-ին Բրյուսելում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին մայիսի 26-ին հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է Trend-ը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ավելի վաղ իր հերթին հայտարարել էր, որ հունիսի սկզբին հանդիպում է սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ նախարարի, այդ հանդիպումները լինելու են առանձին` Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ:

ՀՀ արտգործնախարարն ասել է, թե՝ Վիեննայում ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է այն, ինչ հայտարարվել է: «Եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ նշված է 94 թվականի զինադադարի պայմանագրի անխտիր իրականացման անհրաժեշտությունը, համաձայնագրում նշվում է զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմ ներդնելու մասին, ինչպես նաև խոսվում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնվելու մասին», -ներկայացրել է արտգործնախարարը:

Ընթերցեք նաև. ԱԳ նախարար. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր է պայմանների ստեղծման դեպքում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---