Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Համբուրգ

Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Համբուրգ

PanARMENIAN.Net - Ապրիլյան ռազմական գործողությունների օրերին Արցախում մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ:

Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ:

Վիրավոր զինծառայողի բուժման մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն:

Ապրիլի 7-ին Թալիշի մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լեզգիյանը ծնողների և ուղեկցող բժշկի հետ մայիսի 19-ին պետք է մեկներ Գերմանիա, Համբուրգ՝ տեղի ակադեմիական կլինիկայում համալիր վերականգնողական բուժում ստանալու: Ծանր վիրավորված զինծառայողն ունի ողնաշարի, որովայնի ու կերակրափողի հետ կապված խնդիրներ: Իր հարցազրույցներում Միքայել Լազգիյանը ավելի վաղ ներկայացրել էր, որ «գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել՝ վնասելով կերակրափողը, շնչափողը, ձայնալարերը, ողնաշարը, ողնուղեղը»: Ապրիլի 7-ին՝ վիրավորվելու օրը, նրան տեղափոխել են Մատաղիս, հետո Մարտակերտ, իսկ ապրիլի 8-ի առավոտյան ուղղաթիռով հասցրել Երևան: Նա մի քանի վիրահատության է ենթարկվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---