ԶԼՄ-ներ. Թուրքական բանակը մտել է Սիրիայի տարածք և խորացել գրեթե 1 կմ

ԶԼՄ-ներ. Թուրքական բանակը մտել է Սիրիայի տարածք և խորացել գրեթե 1 կմ

PanARMENIAN.Net - Թուրքական բանակի ստորաբաժանումները մոտ 700 մետր խորացել են Սիրիայի տարածքում` Հալեպ գավառի Աֆրին քաղաքի շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ալ Մայադին» հեռուստաալիքի վրա հղումով:

Ըստ հեռուստաալիքի, թուրք զինվորականներն անցակետ են տեղադրել այդ բնակավայրի մոտ, որտեղ հիմնականում քրդեր են ապրում:

Պաշտոնական մեկնաբանություններ այդ տեղեկատվության վերաբերյալ չեն ստացվել:

Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը նշել էր, որ Թուրքիան շարունակում է գնդակոծել Սիրիայի սահմանամերձ բնակավայրերը և քրդական աշխարհազորի դիրքերը: Քրդստանի հայրենասիրական միությունն ականատեսների վրա հղումով հայտնեց, որ թուրք զինվորակնները ներխուժել են Սիրիայի տարածք և սկսել են հենակետեր կառուցել: Միջադեպը տեղի է ունեցել Էլ Ղամիշլի քաղաքի շրջանում, որը համարվում է սիրիացի քրդերի «մայրաքաղաքը»:

Մարտին քրդական աշխարհազորը հայտնեց, որ թուրք զինվորականները խախտել են սահմանն ու հենակատեր են կառուցում Աֆրին և Ազազ քաղաքների մոտ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---