Թվային հեռարձակումը կսկսվի միայն ևս 60.000 անվճար սարք բաժանելուց հետո

Թվային հեռարձակումը կսկսվի միայն ևս 60.000 անվճար  սարք բաժանելուց հետո

PanARMENIAN.Net - Անալոգային հեռարձակումը կանջատվի միայն այն ժամանակ, երբ լրացուցիչ 60.000 կցորդ սարքերը բաժանվեն սոցիալապես անապահով խմբերին։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը։

Հունվարի 1-ից Հայաստանում պետք է դադրեցվեր անալոգային հեռարձակումը և անցում կատարվեր թվային հեռարձակման: Այժ անցման նոր ժամկետներ հայտնի է չեն:

«Անցած տարվա ավարտին կառավարությունը գումար հատկացրեց, որպեսզի սոցիալապես խոցելի խավերին անվճար տրամադրվի այդ ընդունիչ սարքերը, սակայն հետո վերլուծություն իրականացվեց, և վարչապետը որոշեց լրացուցիչ գումար հատկացնել, որպեսզի ևս 60.000 կցորդ սարքեր բաժանվեն, ընդ որում, նախորդ տարի 48.000 հատկացում եղավ, ամբողջությամբ բաժանվել է։ Մոտակա օրերին մենք սպասում ենք մոտ 60.000 հատի մատակարարում, դրանց բաշխումը կիրականացվի շատ կարճ ժամանակում։ Քանի որ մեխանիզմը խիստ որոշակի է, մենք արդեն փուլային անջատումներ կանենք», - ասել է Առաքելյանը։

Փոխնախարարը շեշտել է ՝ թվայնացման գումարները նպատակային են ծախսվել, թվային ազդանշանը հասանելի է հանրապետության ողջ տարածքում, հաղորդում է «Ազատություն ռադիոկայան»-ը։

«Այսօր թվային ազդանշանը հասանելի է հանրապետության ամբողջ տարածքում։ Այսինքն, թե երբ կանջատենք մենք անալոգը, որևէ կերպ կապված չի խնդիրների հետ։ Ընդամենը կապված է, որ այդ 60 հազարը գա, բաժանվի այն մարդկանց, որոնք խնդիր ունեն ինքնուրույն ձեռք բերելու և բնականոն կանջատվի ու կազդարարենք, որ ռեֆորմն իրականացվել է», - պարզաբանել է Առաքելյանը։

ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի համապատասխան որոշմամբ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր են տրամադրվել սոցիալապես անապահով 46.494 ընտանիքի, սակայն դեռևս 61.064 սոցիալապես անապահով ընտանիք չունի թվային հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորություն:

Կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով ևս 61.064 ընտանիքին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումն իրականացվելու է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով:

Անվճար սարքերը տրամադրվելու են նաև ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---