Անչափահասների կատարած հանցագործությունների թիվը 4 ամսում նվազել է

Անչափահասների կատարած հանցագործությունների թիվը 4 ամսում նվազել է

PanARMENIAN.Net - 2015-ի առաջին 4 ամսվա համեմատ 2016-ի նույն ժամանակահատվածում նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը. եթե 2015-ի 4 ամսում արձանագրվել էր հանցագործության 101 դեպք, այս տարի՝ 83 դեպք: Այս տվյալները լրագրողներին հայտնել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Ըստ նրա, նվազել են մարմնական վնասվածք հասցնելու, գողության, անօրինական զենք կրելու դեպքերը: Խարդախության դեպքեր, ավազակային հարձակումներ 2016-ին չեն արձանագրվել: 2015-ին կողոպուտի դեպքեր չեն արձանագրվել, այս տարվա 4 ամսում արձանագրվել է 3 դեպք:

Դուրյանը հայտնել է, որ նվազել են անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները. 2015-ի 4 ամսում արձանագրվել էր 74 դեպք, այս տարվա 4 ամսում՝ 71 դեպք: Հիմնականում արձանագրվում են մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր:

«Կանխարգելման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում: Բավականին մեծ աշխատանք է տարվում դպրոցական տեսուչների կողմից: Դպրոցներում, դպրոցների հարակից տարածքներում նվազել են անչափահասների միջև բռնության դեպքերը»,- նշել է նա:

Սակայն, նախորդ տարվա համեմատ աճել են ընտանիքներում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը. 2015-ի 4 ամսում արձանագրվել է ծնողի կողմից երեխային վնասվածք հասցնելու 4 դեպք, այս տարի՝ 6:

2014-ի համեմատ անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները 2015-ին նվազել են: 2014 -ին անչափահասների կողմից կատարվել են 389 հանցագործություն, իսկ 2015-ին՝ 385: 10-ով նվազել է անչափահասների թիվը, որոնք հանցագործություն են կատարել: Նախկինում 335 հանցագործություն է եղել, իսկ այս տարի 325:

Անդրադառնալով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների բնույթներին, Դուրյանն ասել է, որ 2014-ին գրանցվել է սպանության 2 դեպք, իսկ 2015-ին՝ ոչ մի:

2014-ին գրանցվել է ավազակային հարձակման 4 դեպք, իսկ 2015-ին՝ 0:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---