Ջոն Մալկովիչը կնկարահանվի Աննա Մելիքյանի ֆիլմում

Ջոն Մալկովիչը կնկարահանվի Աննա Մելիքյանի ֆիլմում

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը կնկարահանվի Աննա Մելիքյանի «Սիրո մասին-2» ալմանախում: Այդ մասին ռեժիսորն ասել է կինոնախագծերի պաշտպանության ժամանակ:

«Մեր հաջորդ ալմանախում ամեն ինչ նույնը կլինի, դասախոսություն, 5 նովել սիրո մասին, բայց այժմ դրանք կնկարահանեն տարբեր ռեժիսորներ»,-ասել է Աննա Մելիքյանը:

«Օսկարի» կրկնակի հավակնորդ Ջոն Մալկովիչը («Վտանգավոր կապեր», «Ընթերցելուց հետո այրել») կկատարի դասախոսի դերը`պատմելով այն մասին, թե ինչպես պահպանել ամուսնական սերը: Նա նաև դեր կունենա ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլու նովելում և կնկարահանվի Ինգեբորգա Դապկունայտեի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանում կինոյի ասպարեզում անցկացվող «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխությանը 2015 թ. լավագույն ֆիլմ է ճանաչվել Աննա Մելիքյանի «Սիրո մասին» կինոնկարը: Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է նաև Ռուսաստանի «Կինոտավր-2015» 26-րդ բաց փառատոնի գլխավոր մրցանակին: Ֆիլմը ստացել է նաև կինոքննադատների ժյուրիի մրցանակը:

«Սիրո մասին» ֆիլմը սիրո թեմայով միավորված նովելների հավաքածու է: Ֆիլմում նկարահանվել են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլիա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և այլոք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---