Սիրիական զորքերն ԱՄՆ աջակցությամբ գրոհում են ԻՊ դիրքերը Թուրքիայի սահմանի մոտ

Սիրիական զորքերն ԱՄՆ աջակցությամբ գրոհում են ԻՊ դիրքերը Թուրքիայի սահմանի մոտ

PanARMENIAN.Net - Սիրիական զորքերը ԱՄՆ հատուկջոկատայինների աջակցությամբ գրոհում են ԻՊ դիրքերը Թուրքիայի սահմանի մոտ, հայտնել է Reuters գործակալությունը ամերիկյան ռազմական աղբյուրների վրա հղումով:

Գործողությունը, որը կարող է մի քանի շաբաթ տևել, կոչված է կասեցնելու ԻՊ գրոհայինների մուտքը Սիրիա Թուրքիայի սահմանով: Ըստ աղբյուրներից մեկի, դա վերջին «կանալն է», որը կապում է գրոհայիններին Եվրոպայի հետ: Ըստ գործակալության, ԱՄՆ հատուկջոկատայինները կաջակցեն սիրիացիներին ցամաքում` հիմնականում խորհրդատվություն տրամադրելով: Ցամաքային զորքերն աջակցություն կստանան օդից, ինչպես նաև Թուրքիայի տարածքում տեղակայված կրակակետերից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիացի քրդերը գործողության մասնակիցների միայն 1/5-րդն են կազմում:

Ավելի վաղ Թուրքիան առաջարկել էր ԱՄՆ-ին «միավորել ջանքերը» Սիրիայում հատուկ գործողության համար, պայմանով, որ քրդերը չեն մասնակցի: ԱՄՆ-ն սատարում է քրդերին երկրի հյուսիսում, քանի որ վստահ է, որ նրանք պայքարում են ԻՊ դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---