ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է իր փորձն ու հաջողության գաղտնիքները կիսել ուսանողների հետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է իր փորձն ու հաջողության գաղտնիքները կիսել ուսանողների հետ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես պատրաստակամությամբ է իր փորձն ու հաջողության գաղտնիքները կիսել ուսանողների հետ. բացառություն չեն նաև Առաջնորդության դպրոցի սաները, որոնք բազմիցս առիթ են ունեցել հյուրընկալվելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում՝ մտերիմ զրույց ունենալով ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Այս անգամ, որպես Առաջնորդության դպրոցի վաղեմի բարեկամ և գործարար առաջնորդ՝ Ռալֆ Յիրիկյանը հրավիրվել էր մասնակցելու Առաջնորդության դպրոցի սաների ավարտական արարողությանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Այստեղից ձեզ համար բացվում է մարտահրավերներով լի կյանքի նոր ճանապարհ՝ ընտրություն լայն հնարավորություններով: Ապագայի բոլոր տեսլականները խոստումնալից են և հեռանկարային: Այդ տեսլականները կյանքի կոչելու համար պահանջվում է ջանասիրություն, պատասխանատվության զգացում, տքնաջան աշխատանք, ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն և նպատակներին հասնելու վճռականություն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

«Առաջնորդ լինելը երբեք հեշտ չի եղել: Իրական առաջնորդը պետք է օրինակ ծառայի մյուսների համար, ուղղորդի, խանդավառի սեփական գաղափարներով: Սա հսկայական պատասխանատվություն է ենթադրում, ինչպես նաև պահանջում է լինել ուժեղ ու զգոն: Ականատես լինելով, թե ինչպիսի ոգևորությամբ, նվիրումով ու խանդավառությամբ եք դուք՝ Առաջնորդության դպրոցի ուսանողներդ ու դասընթացավարներդ, վերաբերվում ձեր աշխատանքին, վստահաբար կարող եմ ասել, որ ունեք ամեն ինչ՝ հաջողության հասնելու ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար՝ գիտելիք, հմտություններ, գաղափարներ և երազանքներ: Համոզված եմ՝ ապագայում կլսեմ ձեզնից յուրաքանչյուրի նվաճումների մասին», - ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանը դասախոսություններով է հանդես եկել մի շարք կրթական, գործարար և տեխնոլոգիական հաստատություններում և համաժողովներում:

Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ, առավել քան 10 տարվա գործունեության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է առաջատար թե հեռահաղորդակցության ոլորտում՝ ունենալով շուկայի ամենամեծ մասնաբաժինը, և թե՛ նորարարությունների ոլորտում: Ընկերությունը Հայաստանում հեռահաղորդակցության առաջին և միակ օպերատորն է, որն առաջարկում է ծառայություններ 4G ցանցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև առաջին ընկերությունն է, որը ներդրել և տարածել է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հայեցակարգը՝ որպես կորպորատիվ մշակույթի կարևոր բաղադրիչ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է ԿՍՊ ծրագրեր տարբեր ոլորտներում՝ նպաստելով այդ ոլորտների կայուն զարգացմանը և երկրի տնտեսական աճին: Ընկերությունը զգալի ներդրումներ է կատարում առողջապահության, մշակույթի, գիտության, բնապահպանական իրազեկման, կրթության և համայնքային զարգացման ոլորտներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---