«Տոտենհեմը» միացել է Մխիթարյանի համար պայքարին

«Տոտենհեմը» միացել է Մխիթարյանի համար պայքարին

PanARMENIAN.Net - Լոնդոնյան «Տոտենհեմ» ակումբը ցանկություն ունի ձեռք բերել Դորթմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Այդ մասին է հայտնում Daily Star-ը:

Մխիթարյանի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականը: Մի շարք ակումբներ՝ բրիտականակն «Արսենալն» ու «Չելսին», իտալական «Յուվենտուսը», պայքար են մղում նրան իրենց կազմում տեսնելու համար: «Բորուսիան» ևս փորձում է երկարացնել Հենրիխի հետ պայմանագիրը:

Ակումբը որոշել է չվաճառել Մխիթարյանին, քանի որ արդեն վաճառել է Մաթս Հումելսին ու Իլքայ Գյունդողանին: «Բորուսիայի» ղեկավարությունը բազմիցս հայտարարում էր, որ չի պատրաստվում միաժամանակ 3 բարձրակարգ խաղացողներից զրկվել:

Ինքը Մխիթարյանը պահանջում է, որպեսզի 2017-ին «Բորուսիայի» հետ պայմանագիրը երկարացնելու դեպքում փաստաթղթում ավելացվի կետ, որով նա իրավունք կունենա հեռանալ որոշակի գումար վճարելուց հետո կամ գլխավոր մարզիչ Թոմաս Թուխելի հրաժարականի դեպքում:

Կարդացեք նաև. Մխիթարյանը մերժել է պայմանագիրը երկարացնելու «Բորուսիայի» առաջարկը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---