Համենեի. Տարածաշրջանում Վաշինգտոնի ու Լոնդոնի նպատակները հակասում են Թեհրանի տեսակետներին

Համենեի. Տարածաշրջանում Վաշինգտոնի ու Լոնդոնի նպատակները հակասում են Թեհրանի տեսակետներին

PanARMENIAN.Net - Իրանը չի պատրաստվում համագործակցել Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հետ` տարածաշրջանային հարցերի լուծման բնագավառում: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին հայտնում է Tert.am-ը bbc.com-ի վրա հղումով:

Համենեին իր դիրքորոշումը բացատրել է այն հանգամանքով, որ տարածաշրջանում Վաշինգտոնի ու Լոնդոնի ունեցած նպատակները 180 աստիճանով հակասում են Թեհրանի տեսակետներին:

Բացի այդ, Իրանի հոգևոր առաջնորդը մեղադրել է ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային ավելի վաղ Թեհրանի ու միջնորդ «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրի շրջանակում Իրանի առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության է եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը չեղարկում է Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում:

«Սատանան (ԱՄՆ) և չարագործը (Մեծ Բրիտանիա) օգտագործում են մարդու իրավունքների ոլորտում առկա թերություններն ու ահաբեկչական սպառնալիքները՝ իրենց ստանձնած պարտավորությունները չիրագործելու համար»,-ասել է նա:

Համենեիի հայտարարությունը վերաբերում է ավելի վաղ ԱՄՆ-ի հնչեցրած այն մեղադրանքներին, որ Իրանը միջամտում է մերձավորարևելյան երկրների` հատկապես Սիրիայի ներքին գործերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---