FIFA. Բլատերը 5 տարում $80 մլն է գողացել

FIFA. Բլատերը 5 տարում $80 մլն է գողացել

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) մեղադրել է նախկին նախագայ Յոզեֆ Բլատերին ու մի խումբ մարդկանց 5 տարում կազմակերպությունից 80 մլն դոլարին համարժեք գումար գողանալու մեջ:

Ըստ կասմակերպության հայտարարության, մեքենայություններում ներգրավված են նաև FIFA նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն ու իր տեղակալ Մարկուս Քաթները: Նրանք, մասնավորապես, անհիմն հավելավճարներ էին դուրս գրում ինքներն իրենց:

2015 թվականի դեկտեմբերին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահ Յոզեֆ Բլատերը և Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (UEFA) ղեկավար Միշել Պլատինին 8 տարով հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից: Պլատինին նաև տուգանվել էր 80 հազար շվեյցարական ֆրանկով:

Կազմակերպությունն այժմ գլխավորում է Ջանի Ինֆանտինոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---