ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է իր շվեյցարացի գործընկերոջը ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացը

PanARMENIAN.Net - Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Բերնում հանդիպեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների վիճակն ու Շվեյցարիայի մասնակցությունը Հայաստանի զարգացման ծրագրերին, մասնավորապես, գյուղական աղքատության վերացման ծրագրին: Զրուցակիցները անդրադարձան նաեւ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի աշխատանքներին: ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի նախագահին մանրամասնորեն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը` հաջորդ օրը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման լույսի ներքո: Քննարկվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերություններն ու հնարավոր զարգացումները: Օրվա երկրորդ կեսին, վերդառնալով Ժնեւ, նախարար Օսկանյանը հանդիպեց Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկելով Հայաստանի գյուղական զարգացման ծրագրում համայնքի գործուն մասնակցության հնարավորությունները:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---