Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովին կներկայացնի Ընտրական նոր օրենսգիրքը

Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովին կներկայացնի  Ընտրական նոր օրենսգիրքը

PanARMENIAN.Net - Հայաստանի Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովին կներկայացնի Ընտրական նոր օրենսգիրքը, որն ընդունվեց մայիսի 25-ին։ Հունիսի 10-11-ը հրավիրված 107-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովը ներառել է նաև այս հարցը։

ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը համատեղ կարծիք ներկայացրել եւ ՀՀ իշխանություններին ուղարկել էին ապրիլի 18-ին։ 25 էջանոց փաստաթղթի հիմնական մասը առաջարկություններն էին։

Մասնավորապես՝ առաջարկվում էր վերանայել կոալիցիայում մասնակիցների թվին առնչվող սահմանափակումները և երկարացնել ընտրությունների առաջին փուլից հետո կոալիցիաներ կազմելու համար նախատեսված ժամանակահատվածը, գրում է Ա1+-ը:

Առաջարկվում էր նաեւ թույլատրել ընտրողների ստորագրված ցուցակների խելամիտ ուսումնասիրում շահագրգիռ կողմերի կողմից հատուկ պայմաններում՝ որպես վստահություն կառուցելու միջոց:

ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը նախատեսում է նոր տեխնոլոգիաների ներմուծում՝ կապված ընտրողների գրանցման և նույնականացման հետ:

Վենետիկի հանձնաժողովը ողջունել էր այդ, բայց առաջարկել պիլոտային կիրառումներ իրականացնել, օրինակ, գալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---