The Sun. «Լեսթերն» ուզում է գնել Հովհաննես Համբարձումյանին

The Sun. «Լեսթերն» ուզում է գնել Հովհաննես Համբարձումյանին

PanARMENIAN.Net - Անգլիայի չեմպիոն «Լեսթերն» ուզում է գնել Հայաստանի հավաքականի ու մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանին:

Այդ մասին է գրում բրիտանական The Sun-ը՝ հավելելով, որ խաղոցողին փորձում են ձեռք բերել նաև «Էվերթոնն» ու «Վեսթ Բրոմվիչ»-ը, ինչպես նաև բելգիական «Անդերլեխթն» ու «Բրյուգեն»:

Հայ ֆուտբոլիստի հրաժարագինը, ըստ «Վարդարի» հետ պայմանագրի, կազմում է 600.000 ֆունթ սթերլինգ:

Ինքը Համբարձումյանը հայտարարել է, որ Պրեմիեր-լիգա տեղափոխվելն իր նպատակներից է:

«Խաղալով Չեմպիոնների լիգայում, ես հասկացա, որ պատրաստ եմ ավելի մեծ ակումբ տեղափոխվելուն: Գիտեմ, որ դա լուրջ քայլ է լինելու, բայց պատրաստ եմ», - ասել է նա:

Համբարձումյանը նաև ընդգծել է, որ Մխիթարյանի օրինակն ապացուցեց աշխարհին՝ Հայաստանում արագաշարժ ու տեխնիկապես պատրաստված ֆուտբոլիստներ կան:

Լեսթերն 2014-15 թթ առաջնությունում հազիվ պահպանեց տեղն Անգլիայի պրեմիեր լիգայում: Սակայն 2015-16 թթ առաջնությունում ակումբը չեմպիոն դարձավ՝ առաջին անգամ իր պատմության ընթացքում, չունենալով մեծ բյուջե և աստղային ֆոըտբոլիստներ: Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու ակումբի աստղ դարձած Ջեյմի Վարդին կշարունակի կարիերան լոնդոնյան «Արսենալում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---