HRW. Ադրբեջանի իշխանությունները, ազատելով որոշ ընդդիմադիրների, ձերբակալում են այլոց 7 հունիսի 2016 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի պաշտոնյաները պետք է Բեռլին այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ անեն ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված իշխանությունների քննադատներին և քաղաքական ակտիվիստներին: Այդ մասին հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, հայտնում է Tert.am-ը: Ալիևն այցի ընթացքում հանդիպելու է գերմանացի պաշտոնյաների հետ, ինչպես նաև բացելու է գերմանա-ադրբեջանական տնտեսական ֆորումը: Գերմանացի պաշտոնյաները պետք է նաև Ալիևին կոչ անեն չեղարկել վերջերս բանտերից ազատված ակտիվիստների նկատմամբ գործող սահմանափակումները և բարեփոխեն այն օրենքները, որոնք կրճատում են հիմնարար ազատությունները: «Գերմանացի պաշտոնյաները պետք է նախագահ Ալիևին դրդեն վերջ դնել երկրում մարդու իրավունքների դեմ բռնաճնշումներին և դադարել փակել այլախոհների բերանը»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Վիլիամսոնը: Ինչպես նշում է կազմակերպությունը, Ադրբեջանը գործընկերների, այդ թվում՝ Գերմանիայի ճնշումների արդյունքում մարտից ի վեր 17 իրավապաշտպանի, լրագրողի և ակտիվիստի է ազատ արձակել: Վերջերս՝ մայիսի 25-ին, Ադրբեջանի գերագույն դատարանն ազատ է արձակել հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային: Վերջին ամիսներին ազատ արձակվածները թիրախ են եղել և ձերբակալվել են այլախոհության դեմ իշխանությունների շարունակական բռնաճնշումների ֆոնին: Նշվում է, որ շատ լրագրողներ և ակտիվիստներ շարունակում են մնալ ճաղերի հետևում։ Նրանց թվում են քաղաքական վերլուծաբան Իլգար Մամեդովը, սյունակագիր Սեյմուր Հեզին, բլոգեր և NIDA երիտասարդական խմբի անդամ Իլքին Ռուսթեմզադեն, Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առնվազն 14 քաղաքական ակտիվիստ: Կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները, անգամ ազատ արձակելով մի քանի ընդդիմադիրների, շարունակում են ձերբակալել այլոց: Մայիսի 10-ին իշխանությունները ձերբակալել են երկու ակտիվիստի՝ Գիյաս Իբրահիմովին և Բայրամ Մամեդովին՝ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա գրաֆիտի նկարելուց հետո: Human Rights Watch-ը նշում է, որ Ադրբեջանը նաև ռեպրեսիվ օրենքներ է ընդունել ոչ կառավարական խմբերի վերաբերյալ և քրեական ու վարչական գործեր է հարուցել շատ անկախ խմբերի դեմ: Չնայած իշխանությունները մարտին կասեցրել են ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ մի քանի հետաքննություններ, գոյություն ունեցող օրենսդրական սահմանափակումները շարունակում են խոչընդոտել նրանց գործունեությանը։ «Գերմանացի պաշտոնյաները պետք է հասկացնեն նախագահ Ալիևին, որ երկկողմ հարաբերությունների որակը կախված է Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կատարումից»,- ասել է Վիլիամսոնը: «Անարդարացիորեն ձերբակալված ակտիվիստների ազատ արձակումը և ռեպրեսիվ օրենքների չեղարկումը պետք է լինեն առաջին քայլերն այդ ճանապարհին»,- հավելել է նա։ 2013 թվականից ի վեր տասնյակ մարդու իրավունքների պաշտպաններ, քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ և բլոգերներ են ձերբակալվել և բանտարկվել քաղաքական շարժառիթ ունեցող մեղադրանքներով՝ ստիպելով շատերին փախչել երկրից կամ թաքնվել: 2015 թվականի հունիսին Բունդեսթագը բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ՝ քննադատելով բռնաճնշումները և կոչ անելով իշխանություններին անմիջապես ազատել անարդարացիորեն բանտարկվածներին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |