Չեխիայի նախագահի՝ Ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը երկրի ղեկավարության դիմադրությանն է բախվում![]() 9 հունիսի 2016 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի ստորին պալատի նախագահ Յան Համաչեքն անուղղակիորեն մերժել է ԱԺ կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու՝ նախագահ Միլոշ Զեմանի առաջարկը: Գամաչեքը, մեկնաբանելով խորհրդարանում համապատասխան քննարկում անցկացնելու հնարավորությունը, գրել է Twitter-ում, որ պատմությունը պիտի քննարկեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները: Նմանատիպ կարծիք է հայտնել նաև երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Լյուբոմիր Զաորալեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Հայերի սպանությունը ողբերգական իրադարձություն է՝ սարսափելի հետևանքներով: Սակայն պատասխանատուներին որոշելու գնահատականները, նախևառաջ, անկախ պատմաբաններին է պետք վստահել», - ասել է նա: Ավելի վաղ Զեմանը՝ ողջունելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայտարարել էր, որ դիմելու է խորհրդարանին նմանատիպ բանաձև ընդունելու առաջարկով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |