Դեբետը վարարել է. Ալավերդիում հորդորում են զգույշ լինել

Դեբետը վարարել է. Ալավերդիում  հորդորում են զգույշ լինել

PanARMENIAN.Net - Վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ գետը վարարել է, զգալիորեն բարձրացել է ջրի մակարդակը: Այս մասին զգուշացնում էԱլավերդու քաղաքապետարանը:

Ալավերդու համայնքապետարանը հորդորում է քաղաքի բնակչությանը՝ հատկապես գետի ափամերձ հատվածներում զգույշ լինել և ցուցաբերել զգոնություն:

Հունիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում անձրևներ են տեղացել: Ըստ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի՝ հունիսի 13-15-ին հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---