«Աերոֆլոտի» ինքնաթիռներն առաջիկա օրերին չեն լիցքավորվի Թբիլիսիում. Ավիակերոսինի որակը կասկածելի է

«Աերոֆլոտի» ինքնաթիռներն առաջիկա օրերին չեն լիցքավորվի Թբիլիսիում. Ավիակերոսինի որակը կասկածելի է

PanARMENIAN.Net - Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունն առաջիկա օրերին Թբիլիսի-Մոսկվա չվերթները կիրականացնի կանգառով Մինվոդի քաղաքի օդանավակայանում: Նման որոշման պատճառը կասկածներն են, որ առաջացել են Թբիլիսիի օդանավակայանում օգտագործվող ավիացիոն կերոսինի որակի վերաբերյալ: Ակնկալվում է, որ 3-4 օր անկախ փորձաքննություն կիրականացվի, հայտնում է «Վեստնիկ Կավկազան»:

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան օդանավակայանում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտարարել են, որ օդանավակայանն ավիացիոն վառելիքի մատակարարման օպերատոր չի հանդիսանում: Օդանավակայանը պայմանագրեր է կնքում անմիջապես վառելիքային ընկերությունների հետ: Սակայն, թե հատկապես որ ընկերությունն է լիցքավորում վառելիքով ռուսական ինքնաթիռները, Թբիլիսիի օդանավակայանում չեն հայտնել, գրել է «Sputnik-Գրուզիան»:

2005-ից Թբիլիսիի միջազգային օդանավակայանը փոխանցվել է TAV Urban Georgia կառավարմանը 20 տարի ժամկետով: Ըստ 2015-ի մայիսին թարմացված պայմանագրի, թուրքական ընկերությունը կկառավարի օդանավակայանը մինչև 2027 թվականը` ներդնելով 30 մլն դոլար: Օդանավակայանի արդիականացման շրջանակում նախատեսվում է թռիչքուղու վերակառուցում, որը նախատեսված է ավարտել 2016-ի հունիսի վերջում: 2015-ին Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1 847 111 ուղևորի, ինչը 17,25% ավելի է, քան 2014-ին:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը 2016թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 1-ը հատուկ ժամանակացույց է սահմանել ինքնաթիռների սպասարկման համար, որով ցերեկային թռիչքները ժամանակավորապես չեն իրականացվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---