ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ. ԻՊ-ն կորցրել է տարածքների 50%-ն Իրաքում, 20%-ը՝ Սիրիայում

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ.  ԻՊ-ն կորցրել է տարածքների 50%-ն Իրաքում, 20%-ը՝ Սիրիայում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիան լուրջ հաջողություններ է արձանագրել. ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր տարածքի մոտ 50 տոկոսը Իրաքում, 20 տոկոսը՝ Սիրիայում, շարունակում է կորցնել: Գրոհայինների կողմից վերահսկվող թուրք-սիրիական սահմանի երկարությունը կրճատվել է 19 կիլոմետրով, սպանվել է մոտ 100 ԻՊ առաջնորդ:

Այս մասին հայտարարել է միջազգային կոալիցիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գրեգ Մակգերկը, Ռիա նովոստիին հղումով գրում է Panorama.am-ը:

«Սա վերջին շրջանում ամենամեծ ահաբեկչական մարտահրավերն է, որին մենք երբևէ բախվել ենք: Մենք դիմագրավել ենք մոտ 40 հազար ահաբեկչի ամբողջ աշխարհից»,-ասել է նա:

Ըստ նրա, դժվար է ասել, թե այժմ ԻՊ-ի շարքերում քանի գրոհային է կռվում, բայց իրենց ունեցած տվյալներով՝ մոտ 19-25 հազար, նրանց թիվը շարունակում է նվազել: Բացի այդ, ԻՊ-ն նաև լուրջ խնդիրների ունի կապված ֆինանսի հետ:

Նրա խոսքով, կարևոր է թուրք-սիրիական սահմանի ամբողջ վերահսկողությունը վերադարձնելը, քանի որ հենց այդ սահմանով են ահաբեկիչները մուտք գործում Թուրքիա, իսկ այնուհետև՝ Եվրոպա ահաբեկչություն իրականացնելու համար:

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուկը 2016-ի մայիսի 16-ին Վաշինգտոնում հայտարարել է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորումն ԱՄՆ գլխավորած հակաջիհադական կոալիցիայի գործողությունների արդյունքում զրկվել է Իրաքում գրաված տարածքների 45%-ից: Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ համանախագահ Բրետ Մաքգերկն իր հերթին նշել է, որ ջիհադականները կորցրել են նավթով հարուստ տարածքներից շատերը: Փակվել են նաև ֆինանսավորման ուղիներից շատերը: Մաքգերկը նշել է, որ Սիրիայում դադարեցվել է առճակատումը կառավարական ուժերի և չափավոր ընդդիմության միջև

Ավելի վաղ, ըստ IHS վերլուծական գործակալությանը հայտնի դարձավ, որ վերջին 14 ամսում ԻՊ-ն կորցրել է տարածքների 22%-ի վերահսկողությունը Սիրիայում և Իրաքում: Բացի այդ, ըստ հետազոտողների, ԻՊ-ն զրկվել է իր եկամուտների կեսից` հիմնականում նավթի վաճաքոից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---