Աբխազիայի նախագահ. Ոչ ոք չի բարձրացնում ՌԴ կազմի մեջ մտնելու հարցը

Աբխազիայի նախագահ. Ոչ ոք չի բարձրացնում ՌԴ կազմի մեջ մտնելու հարցը

PanARMENIAN.Net - Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հայտարարել է, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին հանրաքվեի հարցը ակտուալ չէ:

«Աբխազիայում ոչ ոք երբեք չի բարձրացրել և չի բարձրացնում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը»,-մեջբերում է «Կոմերսանտը» Աբխազիայի նախագահին, որը մեկնաբանել է Հարավային Օսեթիայում նմանատիպ հանրաքվեի անցկացման գաղափարը:

«Աբխազիան անկախ պետություն է, որը զարգացնում է ռազմավարական հարաբերությունները մեր գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասել է նա:

Ավելի վաղ Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան`մեկնաբանելով Հարավային Օսեթիայում կայանալիք հանրաքվեն Ռուսաստանին միանալու վերաբերյալ, ասել էր, որ Սուխումն այդ օրինակին չի հետևի: «Աբխազիայի պարագայում իրավիճակն այլ է»,-ասել է նա:

«Ցխինվալի դրդապատճառները հասկանալի են: Օսերը բաժանված ժողովուրդ են, մի մասն ապրում է Ռուսաստանում, մյուսը` Հարավային Օսեթիայում: Ուստի միավորվելու ցանկություն կա: Մեր պարագայում իրավիճակն այլ է: Մենք ցանկանում ենք անկախ պետություն լինել, հազարավոր աբխազներ իրենց կյանքն են տվել հանուն դրա»,-ասել է Աբխազիայի վարչապետը:

Հարավային Օսեթիան և Աբխազիան Վրաստանից անկախություն են հռչակել 2008-ի օգոստոսին` Ցխինվալի դեմ Թբիլիսիի զինված հակամարտությունից հետո: Ռուսաստանը ճանաչել է հանրապետությունների ինքնիշխանությունը 2008-ի օգոստոսի 26-ին: Մոսկվայում բազմիցս են նշել, որ այդ որոշումը լիովին արտացոլում է ընթացիկ իրողություններն ու վերանայման ենթակա չէ: Ռուսաստանից բացի Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչել է ՄԱԿ անդամ ևս 3 երկիր` Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն: Վերոնշյալ հանրապետությունները դիվանագիտական հարաբերություններ ունեն նաև ԼՂՀ, ինչպես նաև Մերձդնեստրի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ:

Ընթերցեք նաև. Աբխազիան մտադիր չէ ՌԴ-ին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---