Կրկնակի պայթյուն Դամասկոսում. 9 զոհ, 16 վիրավոր

Կրկնակի պայթյուն Դամասկոսում. 9 զոհ, 16 վիրավոր

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շիաներով բնակեցված Սեիդ Զեյնաբ թաղամասում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել: Առավոտյան այդ թաղամասում 2 պայթյուն է որոտացել: Առաջին պայթյունը տեղի է ունեցել թաղամասի մատույցների մոտ` մահապարտ ահաբեկչի միջոցով, իսկ երկրորդ պայթյունը տեղի ունեցավ ականապատ ավտոմեքենայի միջոցով փողոցներից մեկում:

Երկու պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել, վիրավորվել է առնվազն 16-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ահաբեկչության պատասխանատվությունն ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել:

Ապրիլի 25-ին ևս պայթյուն է եղել Դամասկոսի նույն թաղամասում` սիրիական բանակի անցակետերից մեկի մոտ ականապատ ավտոմեքենա պայթեց: Զոհվեց մոտ 8 մարդ, շատերը ծանր վիրավորումներ ստացան:

Փետրվարի 21-ին նույն թաղամասում, առավելապես շիաներով բնակեցված, տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն, որի հետևանքով գրեթե 70 մարդ զոհվեց: Պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»:

Ընթերցեք նաև. Հալեպում արկակոծությունից հայ է զոհվել

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---