Սիրիական բանակը կասեցրել է ԻՊ մահապարտների գրոհը Ռաքքայում11 հունիսի 2016 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի զինվորականները հետ են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտների գրոհը Ռաքքայի գավառի հարավ-արևմուտքում: Այդ մասին հայտնել է ռազմական աղբյուրը: Ըստ նրա, 5 գրոհողներից 4-ը հասցրել են պայթեցնել իրենց: «Հինգերորդին հաջողվել է ձերբակալել, նա ընդամենը 13 տարեկան է: Մյուս մահապարտները մոտ 16 տարեկան էին»,-ասել է գործակալության զրուցակիցը: Հունիսի սկզբին կառավարական զորքերը հարձակման են անցել Համա գավառի Ասրիա շրջանից` Ռաքքա քաղաքի ուղղությամբ, որը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հիմնական հենարանն է համարվող: Բանակը բավականին մոտեցել է քաղաքի արվարձաններում գտնվող բնակավայրերին: Ավելի վաղ քրդական և արաբական ջոկատներից բաղկացած Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) ավելի վաղ հայտարարել էին Ռաքքայի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Գրոհին աջակցում է ԱՄՆ գլխավորած կոալիացիան, որը ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայիններին Սիրիայում և Իրաքում: Քրդերը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են 3 բնակավայր` Քարտաժան, Էլ Ֆատիսաը, Հադրիյաթը: «Հյուսիսային Սիրիայի դաշնային տարածաշրջանը» հռչակվել է մարտին սիրիական Քրդստանի և հարևան շրջաններում: Պաշտոնական Դամասկոսը կտրուկ դեմ է երկրի դաշնայնացմանը: Միջազգային հանրությունը, այդ թվում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, վաղաժամ են համարում այդ քայլը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |