Թրամփը կրկին կոչ է արել արգելել մահմեդականների մուտքն ԱՄՆ

Թրամփը կրկին կոչ է արել արգելել մահմեդականների մուտքն ԱՄՆ

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում գիշերային ակումբի վրա հարձակմանը, կրկին կրկնել է իր հորդորը` արգելել մահմեդականների մուտքն ԱՄՆ:

«Այն, ինչ կատարվեց Օռլանդոյում, միայն սկիզբն է: Մեր իշխանությունները թույլ են ու անարդյունավետ: Ես կոչ եմ անում արգելել: Խստություն է հարկավոր»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է BBC-ին:

Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբներից մեկի վրա հունիսի լույս 12-ի գիշերը հարձակման արդյունքում 50 մարդ է զոհվել, ևս 53-ը վիրավորվել։ Իրավապահ մարմիններում աղբյուրների փոխանցմամբ, կրակողը եղել է աֆղանական արմատներով ԱՄՆ քաղաքացի 29-ամյա Օմար Մատինը։ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է դաշնային կառավարությանն աջակցել Օռլանդոյի իրավապահ մարմիններին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը:

Ընթերցեք նաև. ԻՊ-ն ստանձնել է Օռլանդոյի գիշերային ակումբում զինված հարձակման պատասխանատվությունը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---