ԵԽ նախագահ. ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը 7 տարի կտևի

ԵԽ նախագահ. ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը 7 տարի կտևի

PanARMENIAN.Net - ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացն առնվազն 7 տարի կտևի, եթե երկրի բնակիչները քվեարկեն Եվրամիության կազմից դուրս գալու օգտին: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Ըստ Տուսկի, սկզբից պետք է բանակցություններ սկսվեն Բրիտանիայի և ԵՄ անդամ մյուս երկրների միջև, ինչը մոտ 2 տարի կտևի: Բանակցությունների ժամանակ, մասնավորապեսմ, հարկ կլինի համաձայնեցնել սահմանային ռեժիմին և ԵՄ երկրներում բրիտանական արտադրության ապրանքների սակագներին վերաբերող հարցերը: Սակայն, նույնիսկ եթե այդ բանակցություններն ավարտվեն 2 տարուց, Մեծ Բրիտանիայի նոր կարգավիճակի վավերացումը կարող է շատ ավելի տևական ժամանակ պահանջել, հայտնում է ՌԲԿ-ն:

«ԵՄ անդամ երկներից յուրաքանչյուրը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը պետք է համաձայնեցնեն ընդհանուր որոշումը: Դա առնվազն 5 տարի կտևի, մտավախություւն ունեմ, որ երաշխիքներ չկան, որ գործընթացը հաջող կլինի»,-ասել է Տուսկը:

Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բազմիցս նշել է, որ Մեծ Բրիտանիային «անորոշության տասնամյակ է» սպառնում ԵՄ հետ նոր հարաբերություններ հաստատելու դեպքում, եթե ընտրողները հանրաքվեում որոշեն քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին:

Հանրաքվեն, որով Մեծ Բրիտանիայի բնակիչները պետք է քվեարկեն Եվրամիությունից դուրս գալու կամ մնալու օգտին, տեղի կունենա հունիսի 23-ին: Ըստ վերջին սոցիոլոգիական հարցման, ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու օգտին արտահայտվել է բրիտանացիների 43 տոկոսը, դեմ` 42-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---