3 բրոնզ և 1 արծաթ՝ բռնցքամարտի երիտասարդական ԵԱ-ից

3 բրոնզ և 1 արծաթ՝ բռնցքամարտի երիտասարդական ԵԱ-ից

PanARMENIAN.Net - Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանր Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում պարտվել է ռուս մարզիկին և նվաճել արծաթե մեդալ:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունից վերադառնում է 4 մեդալով՝ 3 բրոնզե և մեկ արծաթե:

Բրոնզե մեդալներ էին նվաճել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 9 բռնցքամարիկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---