Թուրք նախարարը մեղադրել է ԵՄ դեսպանին երկրի արժեքներն ու նախագահին վիրավորելու մեջ

Թուրք նախարարը մեղադրել է ԵՄ դեսպանին երկրի արժեքներն ու նախագահին վիրավորելու մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԵՄ գծով նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Անկարայում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից հեռացած Հանս Յորգ Հաբերը խախտել է դիվանագիտության հիմնարար կանոնները` անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երկրի արժեքների և նրա նախագահի հանդեպ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

«Կա երկու կանոն, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր դիվանագետ: Առաջինը` հարգել երկրի արժեքները, երկրորդը` հարգել երկրի նախագահին: Թուրքիայում ԵՄ դեսպանը խախտել է այդ հիմնարար կանոնները»,-ասել է Չելիքը` ելույթ ունենալով Սլովակիայում լրագրողների առջև:

Հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ԵՄ ներկայացուցիչը հեռանում է իր պաշտոնից, դա հաստատեց նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Ըստ նրա, Հաբերը կհեռանա պաշտոնից օգոտոսի 1-ին: Թուրքիայում ԵՄ նոր դեսպանը կնշանակվի առաջիկայում: Պաշտոնանկության պատճառը չի նշվում: Ըստ ԶԼՄ-ների, ԵՄ դեսպանը ավելի վաղ քննադատական դիտողություններ էր արդել ԵՄ և Թուրքիայի միջև միգրանտների հարցով համաձայնագրի կատարման վերաբերյալ:

Մայիսին, անդրադառնալով վերոնշյալ համաձայնագրին, ԵՄ դեսպանն ասել էր, որ ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկման համար Թուրքիան պետք է 72 չափանիշ կատարի, որոնք սահմանվել էին դեռ 2013-ին: Հաբերն ասել էր. «Մենք ասացվածք ունենք` «սկսել թուրքի պես, ավարտել` գերմանացու»: Սակայն, այստեղ ամեն ինչ հակառակն է»: ԵՄ գծով թուրք նախարար Բոզկիրն իր հերթին ասել էր, որ այդ բառերը «անհարիր» են դեսպանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---