«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» կրկնապատկում է թռիչքները դեպի Երևան16 հունիսի 2016 - 14:16 AMT PanARMENIAN.Net - «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը հուլիսի 15-ից սկսած շաբաթական 7 չվերթի փոխարեն կկատարի 14 չվերթ` Կիև- Երևան- Կիև ուղղությամբ: Երևան-Կիև ուղղությունը վերջին շրջանում սկսել է ավելի պահանջված դառնալ հիմնականում դեպի Եվրոպա մեկնող ուղևորների համար, ասվում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության մեջ: Ավելի վաղ «Ռոսավիացիան» «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությունը Սամարա-Երևան և Սամարա-Թել Ավիվ ուղղություններով կանոնավոր ավիաթռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Դեպի Հայաստան թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ, Իսրայել` մեկ անգամ: Հայաստանը ձգտում է տարանցիկ երկիր դառնալ ավիափոխադրումների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Invest Armenia-2016 գործարար համաժողովում: Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը «բաց երկնքի» քաղաքականություն է վարում և արդեն զգալի առաջընթաց ունի, մասնավորապես, բազում ավիաընկերություններ ցանկություն են հայտնել աշխատելու հայկական շուկայում, իսկ մի մասն արդեն արտոնագիր է ստացել: Ընթերցեք նաև. Nord Wind նոր ավիաընկերությունը Մոսկվա-Երևան թռիչքներ կսկսի Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |