Nord Wind նոր ավիաընկերությունը Մոսկվա-Երևան թռիչքներ կսկսի 6 հունիսի 2016 - 10:35 AMT PanARMENIAN.Net - «Հյուսիսային քամի» (Nord Wind) ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Երևան «Դոմոդեդովո» օդանավակայանից: Նոր Alliance Airlines ավիաընկերության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանի խոսքով, ռազմավարական համաձայնագիր են կնքել Nord Wind-ի հետ դեպի Մոսկվա ավիափոխադրումների վերաբերյալ, գրում է ԱՌԿԱ գործակալությունը: Ըստ նրա, առաջին ավիահաղորդակցությունը Մոսկվայի և Երևանի միջև կիրականացվի հունիսի 6-ին: «Այս պահի դրությամբ, մենք թռիչքներ կիրականացնենք Երևան-Մոսկվա չվերթով, քանի որ այսօր դա ամենապահանջված ուղղությունն է: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 անգամ, բացի երեքշաբթի և հինգշաբթի օրերից: Այդ երկու օրերին մենք մտադիր ենք չվերթներ իրականացնել Գյումրիի օդանավակայանից: Մենք նաև մտադիր ենք թռիչքներ իրականացնել դեպի Նիժնի Նովգորոդ, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Ռոստով, Բեյրութ, Թեհրան և ըստ ընկերության զարգացման կլինեն նոր ուղղություններ, բնականաբար, դեպի Եվրոպա և այլ աշխարհամասեր»,-ասել է Սարգսյանը: Նա հավելել է, որ շեշտը դրվում է Ռուսաստանի վրա, քանի որ այնտեղ է ամենամեծ և շարժունակ հայ համայնքը: Սարգսյանը նշել է, որ Alliance Airlines-ը պայմանագիր է կնքել Nord Wind-ի հետ և չվերթներն իրականացվելու են ընկերության ծածկագրով, իսկ թռիչքների իրականացման լիցենզիա ստանալուն պես կիրականացվեն արդեն ընկերության ծածկագրով: Ընդ որում, նա հայտնել է, որ Alliance Airlines-ը ստացել է ICAO: SKX ծածկագիրն ու SKY STORM ռադիոազդանշանը: Ինչ վերաբերում է սակագներին, ապա, ըստ նրա, դրանք այսօր ամենամատչելիներից են, իսկ Մոսկվա-Երևան ավիատոմսի արժեքը, ներառյալ բոլոր հարկերը, կազմում է 51.000 դրամ: Ըստ Alliance Airlines-ի, տոմսի արժեքը բոլոր հարկերը ներառյալ հունիսի 6-ին Դոմոդեդովո-Երևան կկազմի 49366 դրամ, իսկ Երևան-Դոմոդեդովո` 54557 դրամ: Նոր Alliance Airlines ավիաընկերության հիմնադիրն ու բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն Արարատ Սարգսյանն է: Նախկինում նա աշխատել է որպես «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն և եղել է «Հայկական ավիաուղիների» պետի տեղակալ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |