Իրականում Թուրքիան չի ցանկանում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ21 մարտի 2007 - 14:48 AMT PanARMENIAN.Net - «Այն, որ Աղթամար կղզու եկեղեցին վերականգնվել է, արդեն լավ է, դա ավելորդ անգամ ապացուցում է, որ հայերն այստեղ բնիկներ են եղել»,-«Ռեգնում» գործակալության մամլո կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Թուրքիան դա ներկայացնում է, որպես բարի կամքի ժեստ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: «Իրականում, դա այդպես չէ: Թուրքիան այդ քայլերը ձեռնարկում է միջազգային հանրության համար: Եթե Անկարան իրոք ցանկանար թեկուզ նորմալացնել հարաբերությունները, ապա կբացեր սահմանը: Պատկերացրեք, որ հայկական պատվիրակությունը, որը պետք է մասնակցի Սբ.Խաչ եկեղեցու բացմանը, Երեւանից Վան մեքենայով չորս ժամում հասնելու փոխարեն, ստիպված է մեկնել Ստամբուլ կամ Թբիլիսի եւ հետո միայն Վան: Դա կտեւի 16 ժամ: Իսկ Երեւան-Վան-Երեւան չարտերային չվերթի հարցում դեռեւս պարզություն չկա»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ հաղորդել է, որ հայկական պատվիրակությունը կղեկավարի մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |