ԶԼՄ-ներ. Պետդեպի աշխատակիցները հորդորում են Օբամային ռազմական գործողություններ սկսել Դամասկոսի դեմ17 հունիսի 2016 - 09:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպի մոտ 50 աշխատակից ներգերատեսչական հուշագիր է ստորագրել` կոչ անելով Օբամայի վարչակազմին ռազմական գործողություններ սկսել պաշտոնական Դամասկոսի դեմ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին The New York Times-ի վրա հղումով: Այդպիսի միջոցները նրանք ԻՊ դեմ պայքարի միակ եղանակն են համարում, գրել է The Wall Street Journal-ը: Հուշագրով մասնավորապես կոչ է արվում «ռացիոնալ օգտագործել սպառազինությունները», որպեսզի հրադադարի խախտումները դադարեն: Նման քայլը կտրուկ կփոխի Վաշինգտոնի մոտեցումը Սիրիայի իրավիճակին, սակայն ըստ ԶԼՄ-ների, հազիվ թե Օբաման գնա դրան: Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հրաժարվել է մեկնաբանություններից: Ավելի վաղ Ջոն Քերին հայտարրել էր, դիմելով ՌԴ-ին, որ ԱՄՆ համբերությունն Ասադի հարցում սպառվում է: Ավելի ուշ պարզաբանում եղավ, որ դիվանագետը չէր սպառնում Մոսկվային, ուղղակի «մտահագություն էր հայտնում» ստեղծված վիճակի առնչությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |