Բաքուն զորավարժություններ է սկսում` «հաշվի առնելով հակառակորդի հզոր պաշտպանական համակարգը»![]() 18 հունիսի 2016 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 19-24-ը զորավարժություններ կանցկացնեն: Զորավարժությունները հերթական են, օպերատիվ-տակտիկական: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: Զորավարժություններին կմասնակցի 25.000 անձնակազմ, ավելի քան 300 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 100 միավոր հրթիռային և հրետանային կայանք, մինչև 40 միավոր ռազմական ավիացիա և ՀՕՊ ավելի քան 30 համակարգ, ինչպես նաև ՌԾՈւ նավեր ու հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հայտնում է contact.az-ը: Զորավարժություններն անցնելու են շփման գծին հարակից տարածքում և Նախիջևանում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Զորավարժության հիմնական նպատակներն են զորքերի ու մարտական համակարգերի կառավարման հմտությունների բարելավումը, մարտական փոխգործակցության մակարդակի բարձրացումը ժամանակակից մարտի պայմաններում: Զորավարժությունների հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրանք անցկացվում են նոր տեխնոլոգիական միջոցների ու սպառազինության կիրառմամբ, ինչպես նաև հաշվի առնելով պայմանական հակառակորդի ուժեղ պաշտպանական համակարգը: Կստուգվի զորքերի մարտունակության բարձր մակարդակի բերման կարողությունը, վերախմբավորումը, ինչպես նաև մարտական ու նյութատեխնիկական ապահովման հարցերը: Փուլերից մեկում կկատարվեն մարտական կրակային պատրաստության ստուգումներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |