Կարելիայում ողբերգությունը 14 երեխայի կյանք է խլել. Նախագահը ցավակցել է Պուտինին

Կարելիայում ողբերգությունը 14 երեխայի կյանք է խլել. Նախագահը ցավակցել է Պուտինին

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «Սյամօզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ երեխաներ են զոհվել:

Կարելիայի «Պարկ-օտել Սյամօզերո» ճամբարում հանգստացող մի խումբ երեխաներ մահացել են լճի վրա էքսկուրսիայի ժամանակ: Նավակները փոթորկի պատճառով շրջվել են և սուզվել: ՌԴ մարդու իրավունքների գծով լիազոր Պավել Աստախովը Twitter-ում հայտնել էր, որ վերջին տվյալներով 14 երեխա է զոհվել: Ընդհանուր առմամբ 3 նավակում 47 երեխա է եղել և 4 մեծահասակ` հրահանգիչներ ճամբարից: Փրկվել է 36 մարդ, որից 25-ն այժմ կղզու վրա է, 11-ը` Կուդոմա գյուղում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անհետ կորած ևս մեկ մարդ է ողջ հայտնաբերվել Կուդոմայում:

Ըստ Աստախովի, զոհված երեխաները, հավանաբար, չեն ունեցել փրկաբաճկոններ: Ըստ Ռոստուրիզմի դա չի եղել կազմակերպված զբոսաշրջային խումբ, նրանք 12-15 տարեկան որբ երեխաներ էին անապահով ընտանիքներից և հանգստանում էին ճամբարում Մոսկվայի քաղաքապետարանի աջակցությամբ:

Քրեական գործ է հարուցվել: 4 կասկածյալ ձերբակալվել է:

Սարգսյանը ցավակցության և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ծնողներին և հարազատներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ` այդ ողբերգության արդյունքում տուժածներին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---