ՄԱԿ-ը մտահոգված է. Ահաբեկիչների մոտ կարող է զանգվածային ոչնչացման զենք հայտնվել

ՄԱԿ-ը մտահոգված է. Ահաբեկիչների մոտ կարող է զանգվածային ոչնչացման զենք հայտնվել

PanARMENIAN.Net - Բավականին մեծ վտանգ կա, որ ահաբեկիչները կարող են սև շուկաներում միջուկային, քիմիական ու կենսաբանական զենք ձեռք բերել: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ ԳՎ 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենս Լյուկկետոֆտը:

«Ամբողջ աշխարհում ահաբեկչական հարձակումները մեծ ավերածություններ ու տառապանքներ են պատճառում: Այդ ֆոնին էլ ավելի մտահոգիչ է, որ միջուկային զենքը կամ վտանգավոր քիմիական ու կենսաբանական նյութերը կարող են հայտնվել ահաբեկիչների ձեռքում»,-հայտարարել է նա`ելույթ ունենալով ՄԱԿ կենտրոնակայանի բաց լսումներում` նվիրված ԱԽ 1540 բանաձևի կատարման քննարկման ընթացքին, որը միտված է կանխելու զանգվածային ոչնչացման զենքի հայտնվելn ահաբեկիչների ձեռքում:

Մոգենս Լյուկկետոֆտը նաև նշել է, որ պետք չէ թերագնահատել ռիսկերը, հաշվի առնելով այն փաստը, որ որոշ դեպքերում ահաբեկչական խմբավորումները հսկայական ֆինանսական և ռազմական ռեսուրսներ ունեն կամ հսկայական տարածքներ են վերահսկում, հայտնում է Ինտերֆաքսը:

«Դա ավելացնում է զանգվածային ոչնչացման զենք ստանալու նրանց շանսերը: Վերջին 12 ամսում 1540 բանաձևն արդյունավետ գործիք է այդ խնդիրների լուծման համար»,-ասել է ԳՎ 70-րդ նստաշրջանի նախագահը:

Ըստ Լյուկետոֆտի, ՄԱԿ անդամ պետությունների անդամների 90 տոկոսը զեկուցել է փաստաթղթի իրականացման շրջանակում ձեռնարկած միջոցների մասին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---